Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրել են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից

Հունիս 15,2022 17:17

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն) եւ Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Թագուհի Թովմասյանը երախտագիտություն է հայտնել Մարգարետա Սեդերֆելտին՝ իր նամակներին արձագանքելու համար, որոնցում անդրադարձել է նաեւ Արցախի խնդիրներին եւ արցախահայության իրավունքներին:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին՝ նա մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից:

Կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նա, միեւնույն ժամանակ, անընդունելի է համարել պարտադրված խաղաղությունը եւ հավելել, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում: Թագուհի Թովմասյանը խնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային հանրության գործուն աջակցությունը:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Ընդգծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ արցախահայերի՝ իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու կարեւորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ոչ ակտիվ գործունեությանը: Բարձրացվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը եւ այս առումով ընդգծվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը:

Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նրանք նշել են, որ վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման ու խոսքի ազատության ոտնահարման դեպքեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերակատարությանը, ժողովրդավարական գործընթացներին ԵԱՀԿ ԽՎ աջակցության ձեւաչափին, մեր երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանն ուղղված քայլերին եւ այլ հարցերի:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930