Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրանը գործիքներից մեկն է, ինչպես բարձրախոսը, պիկապ մեքենան. ռազմավարությունն ու օրակարգը չեն փոխվել». Արամ Վարդևանյան

Հունիս 15,2022 17:00

«ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր oրակարգով: ՔՊ-ական օրակարգով, որը ՀՀ-ի առաջ ծառացած խնդիրների հետ առնչություն չունի, մեզ ԱԺ-ում չեք տեսնելու»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հարցին՝ ի՞նչը ստիպեց վրանները հավաքել Ֆրանսիայի հրապարակից, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Ազնվորեն չեմ կարողանում հասկանալ աղբյուրը, թե որտեղից է մեր դիմադրության ձևավորումը և դրա՝ ոչ միայն զուտ ՀՀ-ում, այլև աշխարհում հասու դառնալը պայմանավորվում վրանով: Վրանը գործիքներից մեկն է, ինչպես բարձրախոսը, պիկապ մեքենան: Եթե չլիներ պիկապ, ասելու էիք՝ պիկապը առկա չէ՞: Ռազմավարությունը որևէ կերպ չի փոխվել, օրակարգը՝ ևս: Շատ բարձր է հանրային արձագանքը»:


Ըստ Արամ Վարդևանյանի՝ ցանկացած իշխանություն, առավել ևս ժողովրդավարության բաստիոն իշխանություն, նման հանրային դիմադրության պահանջի դեպքում հրաժարական է տալիս: Նա վստահեցրեց՝ խաղաղ ճանապարհով հասնելու են «առանց Նիկոլ Հայաստանի» ու հայտարարեց. «Խաղաղ ճանապարհով հեռացնելու տրամաբանության մեջ առաջարկում եմ հիմա փողոցը փակել»:

Այս հայտարարությունից հետո քաղաքացիները ՀՀ գլխավոր դատախազության դիմացի փողոցը փակեցին: Նրանք ծխարձակող ճայթուկներ բաց թողեցին: Այնուհետև երիտասարդները նստացույց արեցին, որին հաջորդեց քաղաքացիների երթը:

Լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասաց, որ իմպիչմենտը խաղաղ ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մի գործիք է: Լրագրողներն ասացին՝ որոշ խոսակցությունների համաձայն՝ տարաձայնություններ կան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, Արամ Վարդևանյանն ասաց. «Ես նման  տարաձայնություն չեմ տեսել, նման խոսակցություն չեմ լսել»:

Հարցին՝ եթե չեն գնում ԱԺ, ապա ինչպե՞ս է պատկերացնում իրենց օրակարգը ԱԺ-ում, պատգամավորը պատասխանեց. «Իմպիչմենտի հարցով օրակարգի ժամանակ լինելու ենք: Բայց նաև հետաքրքիր է, որ իշխանական պատգամավորները չէին եկել ԱԺ, ի՞նչ են ասել իրենց շենքի բակի ժողովրդին, որ չենք գնում այդ նիստին, որտեղ Արցախի մասին հայտարարություն կա, քանի որ Ալիևի՞ց ենք վախենում: Մենք նման իրականության հետ համերաշխ չենք լինելու»:

Մանդատները վայր դնելու հարցին ի պատասխան էլ Արամ Վարդևանյանն ասաց. «Մանդատը ծառայել է բացառապես ժողովրդի կողքին ֆիզիկապես լինելու և օժանդակելու համար: Ես, մանդատ ունենալով, կարողացել եմ մեր մի քանի քաղաքացիներին պաշտպանել՝ որպես վահան հանդես գալ»:

Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ մենք չեք հոգնել, չենք հոգնելու, պայքար շարժվում է առաջ դեպի առանց Նիկոլ Հայաստան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930