Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահրամ Վարդանյանը պահանջում է հանդիպում դատախազի հետ, որպեսզի իրեն լսի:
Նա անցյալ տարվա դեկտեմբերից «թմրանյութի գործով» գտնվում է անազատության մեջ: Վահրամ Վարդանյանն ունի մի շարք հիվանդություններ՝ թոքերի, շնչարգելության։ Ունի չորս մանկահասակ երեխաներ (մեծը 11 տարեկան է), կինը սոցիալական ծառայության «Փարոս» ծրագրի շահառուներից է:
Կալանավորը ցանկանում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվի, ընտրվի ստորագրություն չբացակայելու մասին, որպեսզի կարողանա լինել ընտանիքի կողքին: Նա նախկինում դատված չի եղել:
Կալանավորի կինը Aravot.am-ին ասաց, որ ամուսինը 7 օր է, ինչ գտնվում է հացադուլի, ջրադուլի մեջ, բայց որեւէ մեկը նրա բողոքը չի լսել, նրան չի այցելել: