Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեզ թվում է Իշխան Սաղաթելյա՞նը պիտի որոշի Ազգային ժողովի օրակարգը». Վիգեն Խաչատրյան

Հունիս 15,2022 16:00

«Ընդդիմադիրներն իրենց վճիռը կայացրել են եւ իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Երբ լրագրողները զուգահեռ տարան այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, որը նույնպես չէր մասնակցում խորհրդարանական աշխատանքներին հեղափոխության օրերին՝ Վիգեն Խաչատրյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այլեւս չե՞մ գնալու խորհրդարան, այդպիսի բա՞ն էր հայտարարել»: Լրագրողները փոխանցեցին, որ Իշխան Սաղաթելյանն ասել է՝ գնալու ենք խորհրդարան մե՛ր օրակարգով, ընդ որում, արդեն ընտրություններից հետո մեկ տարվա ժամկետը լրանում է ու օգոստոսին կարող են կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սկսել՝ Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Ձեզ թվում է Իշխան Սաղաթելյա՞նը պիտի որոշի Ազգային ժողովի օրակարգը: ԱԺ օրակարգը որոշվում է ԱԺ-ի քվեարկությամբ, որեւէ մեկը օրակարգ չի որոշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930