Լրահոս
Օրվա լրահոսը

«2018թ ո՞վ կպատկերացներ, որ ընդդիմադիր ՀՀԿ-ն կգոռար` Նիկոլ հեռացիր, ու Նիկոլը կպախկվեր». Էդուարդ Շարմազանով

Հունիս 15,2022 15:56

«Շարժումը ոչ թե փոխում է իր ընթացքը, այլ մտնում է նոր` ավելի արմատական, ավելի կազմակերպչական ու ամբողջական փուլի մեջ: Ազգային գաղափարախոսության կրողները պետք է շարժումը տանեն մինչեւ հաղթական ավարտ: Այս շարժումը Արցախյան շարժում-2 է, ամենեւին կուսակցական չէ, Հայկի ու Բելի պայքար է, Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերի պահպանման եւ Հայաստանի ադրբեջանացման դեմ պայքար է»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով. «Այս շարժումը դիտարկել որպես կուսակցական, ընդդիմադիր շարժում, ճիշտ չէ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ -ին, Հանրապետական կուսակցությունը 2018թ մայիսից պայքարում է այս ազգակործան պատուհասի եւ կապիտուլյանտ հողատու իշխանության ռեժիմի դեմ ու շարունակելու է պայքարել: Երբ մենք էինք սկսել պայքարը, ընդամենը մի քանի հոգի էինք: Այն ժամանակ ընդամենը մի քանի հոգի էին համարձակվում խոսել այս ազգակործան քաղաքականության դեմ, իսկ ազգակործան քաղաքականությունը չի սկսվել նոյեմբերի 9-ից, նոյեմբերի 9-ը դրա արձանագրումն է եղել, այլ սկսվել է մայիսից, երբ սրանք եկան իշխանության: Այսօր արդեն այդ մի քանի հոգանոց շարժումը դարձել է տասնյակ հազարավոր ակտիվ մասնակիցներ ունեցող շարժում: Հետեւաբար, խոսել շարժման հետընթացի մասին, ոչ միայն անթույլատրելի է, այլ ծիծաղելի: Այս շարժումը Հանրապետականի աչքերով պետք է ավելի վճռական փուլ մտնի, այս շարժումը չի կարող պարտություն ունենալ»:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ շարժումը մի քանի ձեռքբերում է արձանագրել. «Ձեռքբերում համար 1 ` Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, Նիկոլ Փաշինյանը մնացել է իր ՔՊ-ական խունտայի փոքր հատվածի եւ ոստիկանական կարմիր, սեւ բերետավորների մի մասի հույսին։

Ո՞վ կպատկերացներ 2018թ, որ ՀՀԿ-ն հազարավոր քաղաքացիների երթ կղեկավարեր, կառավարության շենքի առաջ կպահանջեր Նիկոլի հրաժարականը, կգոռար` Նիկոլ հեռացիր, Նիկոլ իջիր, ու Նիկոլը կպախկվեր ընդդիմադիր Հանրապետականներից հազարավոր ոստիկանների թիկունքում: Քանի՞ կոպեկ արժի էդ իշխանությունը… Նիկոլի քաղաքական իշխանությունը 10 կոպեկի արժեք չունի: Այս շարժումը նաեւ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանին կա այլընտրանք: Այս շարժումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետությունը տարբեր հասկացություններ են: Շարժումը ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը, Արցախի համար պայքարը ոչ թե քնել է, մահացել է, այլ նոր թափ է ստացել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930