Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդին:
Հանդիպմանը կողմերը նշել են, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է և ընդգրկում է էներգետիկ գործակցությունը, տարածաշրջանի անվտանգությունը, հետպատերազմական շրջանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և այլն:
Ալիևն ընդգծել է, որ ցանկանում է Հարավային Կովկասը տեսնել համագործակցության տարածաշրջան:
Հանդիպմանը կողմերը նաև կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ