Հունիսի 15-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը։
💬 «Ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել արհեստավարժ մասնագետների հետ այսօր քննարկելու թերևս ամենապահանջված, ամենախորքային, ամենահեռանկարային թեմաները։ Համոզված եմ, որ «Գործարարության և գիտության օրեր-2022» միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացման և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման համար». Վահան Քերոբյան
⚙️Միջոցառմանը մասնակցում են Նոբելյան մրցանակի դափնեկիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Աբու-Դաբիի Նյույորքյան համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր, տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր ու տնօրեն Մարի Լու Փափազյանը և այլ գիտնականներ։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն