Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված եւ խելոք անձնավորություն է, ինքը բառերը չի շպրտում եւ հենց այնպես ոչինչ չի ասում». Հովիկ Աղազարյան

Հունիս 15,2022 15:02

Մամուլում, սոցցանցերում բուռն քննարկվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, երբ ասել էր՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» կասի: Շատերը դրա մեջ հեգնանք են տեսնում, ոմանք կարծում են, որ դրանով Սերժ Սարգսյանը ընդդիմության ձախողումից ուզում է ձեռքերը լվալ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագահի այդ բազմանշանակ հայտարարության հետ կապված իր մեկնաբանությունը ներկայացրեց. «Քանի որ Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված եւ խելոք անձնավորություն է, հետեւաբար միանշանակ գնահատել իր խոսքերը շատ դժվար է, որովհետեւ ինքը բառերը չի շպրտում եւ հենց այնպես ոչինչ չի ասում: Իր ասածի մեջ իմաստ կա: Ինձ թվում է, թե հեգնանք կա իր խոսքում համենայնդեպս: Թեեւ Իշխան Սաղաթելյանը շատ բան արեց իրենց բոլորի համար, բայց այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի խոսքում հեգնանք կա»:

Թե ի՞նչ արեց Իշխան Սաղաթելյանը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի համար՝ Աղազարյանն ասաց. «Գիտեք, հեշտ չի ամենօրյա ռեժիմով գնալ պատրաստվել եւ հաջորդ օրը նորից ներկայանալ 2000-3000, երբեմն՝ 12 հազար քաղաքացիների առաջ ու անընդհատ այդ օրակարգը պահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930