Հունիսի 15-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգում է Եղեռնի զոհերի հիշատակը եւ խաղաղություն ցանկանում մեր երկրին:
ՀՀ ԱԺ