Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանն առաջարկում է Ալեն Սիմոնյանի եղբորն ասել շնորհակալություն, 493 մլն-ի օգուտ է տվել. «Դուք որ գնաք խանութ, 8 հատ «Կոլա» դրված լինի, ամենաթա՞նկն եք առնելու»

Հունիս 15,2022 13:46

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի տնօրինությամբ գործող ընկերության «հաջողություններին»:

Հարցին՝ 1,7 մլրդ դրամանոց ասֆալտապատման մրցույթում ընդամենը 500 հազար դրամ նվազագույն արժեք առաջարկած ընկերությունն է հաղթում մրցույթում ու «պատահականությամբ» դա այն ընկերությունն է, որտեղ Ալեն Սիմոնյանի եղբայրն աշխատում է տնօրեն, ո՞նց է այդպես ստացվում՝ Սանոսյանը պատասխանեց. «Դուք բոլորդ ուզում եք, որ մեր երկիրը ուժեղ լինի, հարուստ լինի, մեր երկրի գումարները տեղին ծախսվեն, չէ՞: Հիմա հայտարարվել է մրցույթ, որի ժամանակ մասնակցել է 6-7 ընկերություն, ով ամենաշատ գնիջեցումն է արել, կամ ամենամատչելի գինն է տվել, նա էլ շահել է: Հլը եկեք անուններից դուրս գանք: Մեր երկրի օրենսդրությամբ ով ամենաքիչ գինն է տալիս, շահում է, խնդիր կա՞ այստեղ: Կարծում եմ՝ չկա: Դուք ոչ թե տեսել եք, որ 1,5 մրդ-անոց ծրագիրը շահել են 1 մլրդ-ով, Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 493 մլն դրամ գումար է իջել, բայց դուք վերցնում նայում եք երկրորդ տեղի ու առաջին տեղի միջեւ տարբերությունը 500 հազար դրամ է, ասում եք շահել է: 493 մլն դրամը քանի՞ անգամ է մեծ 500 հազար դրամից: Դուք տեսեք մրցույթը քանիսով էր հայտարարած ու քանիսով են շահել: Գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»:

Թե ինչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը մի փոքր քիչ գումար է առաջարկել ու շահել, այս հարցին ի պատասխան էլ Սանոսյանն ասաց. «Շատ պարզ, մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են այդտեղ, որը տեսաձայնագրվում է, դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք՝ 1,5 մլրդ դրամ արժե, 8 ընկերություն է մասնակցում, փաստաթղթերը ստուգում ենք, ասում ենք՝ 8-ն էլ բավարարում եք մրցույթի պայմաններին, առաջակում ենք բանակցել: Մի ընկերություն 1,5 մլրդ-ի փոխարեն առաջարկում է 1,4, մյուսը՝ 1 մլրդ, 350 մլն, իջնում, դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը, իրենն էլ չի, ինքը տնօրեն է այնտեղ, ամենացածրն է առաջարկել, ո՞րն է խնդիրը: Հիմա որ դուք գնաք խանութ, 8 հատ «Կոլա» դրված լինի, ամենաթա՞նկն եք առնելու: Դուք ի՞նչ եք օգտագործում՝ ջերմո՞ւկ»,- կատակեց նախարարը:

Սանոսյանը խոստացավ, որ եթե գնանք նախարարություն, բոլոր տեսաձայնագրությունները բանակցային գործընթացի հետ կապված կցուցադրի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930