Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացին իրական ընդդիմության կարիք ունի. Արման Բաբաջանյան

Հունիս 15,2022 13:34

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատելով խորհրդարանական խմբակցությունների՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին արձագանքների բովանդակությունից, կարող ենք հաստատապես փաստել, որ մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին իրական ընդդիմության կարիք ունի։

Ժամանակն է, որպեսզի ժողովրդավարական ուժերը հանդես գան, մեր ժողովրդին ներկայացնեն իրական քաղաքական խնդիրներ՝ Հայաստանի մարտահրավերների և ճգնաժամից դուրս գալու համար լուծումների մասին։ Պատերազմում պարտության պատճառների, դրանց լուծման ուղիների, Հայաստանի արտաքին, պաշտպանության ու անվտանգության խնդիրների, ռազմական շինարարության, սպառազինման ծրագրերի, ռազմական դոկտրինի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի տնտեսական ու ռազմական մրցունակության, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության և դրանք պաշտպանելու վերաբերյալ։

Հայկական հանրությունը քաղաքական, բարոյական և հոգեբանական պարալիզի է ենթարկվել։ Ողջ քաղաքական միջավայրը անտրամաբանական վախի մեջ են ռուսներից, թուրքերից, ադրբեջանցիներից, ու ցանկացած այլ մեկից, որը ուզում է մեզ հետ գործ ունենալ։ Վախենում ենք զինվել, ռազմավարություն մշակել, ենթակառուցվածք ստեղծել, երկիր պաշտպանել։ Հայաստանն աշխատում է ռեակտիվ ռեժիմով, իներցիայով։

Սա պետք է փոխվի՝ այս ռազմավարական պարալիզը պետք է հաղթահարվի, սփյուռքի մտավոր և նյութական ռեսուրսը պետք է մեկ առ մեկ գնահատվի, հրավիրվի Հայաստան և ծառայեցվի հանրային-պետական ռեաբիլիտացման նպատակին։

Կառավարությունը պետք է միանշանակ ու աներկբա հայտարարի որ՝ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չեն։

Կենսականորեն անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի է Հայաստանի պետությունը երաշխավորում է ռազմաքաղաքական և տնտեսական հանձնառությունները մեր ժողովրդի հավաքական կամքով ընտրելու և փոխելու ազատությունը։

Բոլոր կուսակցությունները պետք է սատարեն այդ հայտարարությանն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրանց իրականացման նպատակին՝ հենց վերոնշյալ հարցերում մրցակցելով իշխանության հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930