Խախտված իրավունքների պաշտպանությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքում գտնվող կազմակերպության աշխատակիցները, որոնք 2022 թվականի հունվար ամսից հիմնական աշխատավայրում պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով չեն վարձատրվել:
Նշվածի վերաբերյալ իրավասու պետական մարմինների հետ Պաշտպանի իրականացրած աշխատանքների շնորհիվ վերականգնվել են դիմումատուների իրավունքները՝ նրանք վարձատրվել են 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան