Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատակող ֆանտազյորը- 2»

Հունիս 15,2022 13:30

«Գտնվելով կիսաբացում, վերջապես 8 ամիս հետո վերահսկողը պատասխանեց, որ իմ կիսաբացի կասեցումը օրինական է եւ հիմնավորված։ Պարզվում է՝ պաշտոնյան կատակում է եւ ես մնալու եմ կիսաբացում։ Այդպես վերահսկող Գ. Իսախանյանը շարունակ կատակում էր նախորդ ապօրինի կասեցումների ժամանակաշրջանում, երբ կիրառում էր հոդվածներին իր երեւակայական մեկնաբանությունները, օրինակ՝ «Ցմահ դատապարտյալների համար օրենսդիրը 3 տարին դիտարկել է որպես ժամանակահատված ուղղման համար անհրաժեշտ կիսափակ ռեժիմում»,-գրել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2002թ. հունվարից անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը հունիսի 7-ի «Առավոտում»:

Ներկայացնում ենք ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանի նոր նամակը:

«Ֆանտազյորի 12 էջանոց որոշման սկզբի մասը՝ պարզելուն վերաբերվող ութ էջը, հիմնավորում է այն, որ այդ մարդը պարապ չի մնում, նույնիսկ ձեռի հետ անցյալի բավականին հանգամանալից քննություն է անցկացնում, սկսած քրեական գործի հանգամանքներից, վերջացրած երկար տարիների ընթացքում խախտումների քննությամբ։ Մի կարգին անցյալս քննել ա, միջնորդեմ միգուցե խրախուսեն։ Իսկ վերջում ներկային վերաբերվող 8-րդ էջի վերջում «Գտնում եմ» բառից սկսած սկսվում է մի «թղթում»:

Հաշվի առնելով, որ հենց ինքը՝ ֆանտազյորն է մեջբերում օրենքով սահմանած «ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած դրական վարքագիծն է» օրենքով սահմանվում որպես հիմք դատապարտյալի «մեկուսացվածության առավել ցածր աստիճանի» փոխելու համար, այս պահից ֆանտազյորի խրախուսանքը մերժել, քանի որ տրամաբանական է, որ իր քննությունը պետք է ուղղված լինի այդ ուղղությամբ, բայց այդ մարդը էլի պարապ չի մնում, սկսում է քննել նաեւ մնացածին, բոլորից հիմնավորումներ պահանջելով եւ քննելով տեղը տեղին, ուղղակի խրախուսանքի ներկայացնող չկա։ Բայց ոչ մեկ չի ասում. «Այ, ֆանտազյոր ջան, չէ՞ որ հիմնավորելը քեզ էլ է վերաբերվում։ Գոնե մի բան հիմնավորի՝ ինչն է բացասական: Բայց չէ, եւ այդ մարդը ավելի եռանդով է կպնում գործին, այն աստիճանի, որ այնպիսի տպավորություն է, որ բոլոր հակառակորդներին ջախջախել վերջացնելով, պարապությունից նստած իր կասեցումներն է սկսում կասեցնել, հետո հիշում վերակասեցնում»:

Ընդհանրապես այդ վերահսկող բաժինը այնքան եռանդով է աշխատում, որ մեկը մեկից «վերին գաղափարներով» թղթեր են թղթում։ Այն աստիճանի «թղթեցրին» Տեղաբաշխման հանձնաժողովին, որ հանձնաժողովն էլ սկսեց վերատեղաբաշխել, բայց տեղաբաշխման հանձնաժողովի արկածները դեռ առջեւում են …

Ցավալին այն է, որ համատարած թղթատարության մեջ հույս էլ չկա, որ վերջում «չվերաթղթավորեն»:

«Առավոտ» օրաթերթ
14.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930