Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, բա ասում էիր միջազգային հանրությունն ուզում է, որ նշաձողն իջեցնենք, այդ ո՞ր միջազգային հանրությունը, Թուրքիա՞ն ու Ադրբեջանը՞». Հայկ Մամիջանյան

Հունիս 14,2022 22:30

Վեց օր առաջ, Դավիթ Շահնազարյանի եւ շարժմանը մասնակից կուսակցությունների արտաքին հարաբերությունների կուսակցական դիվանագիտության արդյունքում Եվրախորհրդարանն ընդունել է կարեւոր բանաձեւ: Այսօր Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Նախ՝ արձանագրեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված չէ: Երկրորդ՝ հստակ արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողն ու ագրեսորը Ադրբեջանն է, ավելի վաղ նույն կառույցը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ լուծումը պետք է լինի երեք սկզբունքների հիման վրա: Հիմա ես ուզում եմ հարցնել՝ Նիկո՛լ, բա ասում էիր միջազգային հանրությունն ուզում է, որ նշաձողն իջեցնենք, այդ ո՞ր միջազգային հանրությունը, Թուրքիա՞ն ու Ադրբեջանը՞»:

Հայկ Մամիջանյանն ասաց, որ Եվրախորհրդարանը նաեւ հաստատել է, որ մեր բոլոր գերի տղաները պիտի վերադառնան հայրենիք. «Բանաձեւում Ղարաբաղի տարածքը նշվում է, որպես վիճելի տարածք, իսկ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի գյուղերն անվանում է ադրբեջանական»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930