ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի ընտրանուն եւ պարտվեց 1:4 խոշոր հաշվով:
Նախախաղային ասուլիսի ժամանակ Խոակին Կապառոսը հայտարարել էր, թե ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի: Սակայն հարազատ պատերը չօգնեցին: Սա մեկ շաբաթում թիմերի երկրորդ հանդիպումն էր Ազգերի լիգայի մրցաշարում: Առաջինում՝ հունիսի 8-ին, նույնպես իսպանացի մարզչի սաները մրցակցի հարկի տակ տանուլ էին տվել 0:2 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ