Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երիտասարդ եմ եւ սիրում եմ մյուսների պես լավ տեղեր գնալ, զվարճանալ, բայց գիտակցում եմ, որ այս պահին առաջնահերթը Հայաստանն է». Գառնի Պետրոսյան

Հունիս 14,2022 21:03

«Ցավոք ես չեմ ծնվել Հայաստանում, բայց Հայաստանը միշտ ապրել է իմ մեջ»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գառնի Պետրոսյանը: Գառնին ասաց, որ ապագա բժիշկ է եւ շարժման առաջին օրից պայքարում է եւ գտնում է, որ «այս ապազգային իշխանությունները, որոնք թրքամետ ուղղվածությամբ են», չեն կարող որոշել նրա եւ նրա ապագա երեխաների ճակատագիրը ու ապագան խաղաղ Հայաստանում:

«Պայքարում եմ, քանի որ միայն հարկեր վճարելով հնարավոր չէ փրկել հայրենիքը, պայքարում եմ, որովհետեւ հավատում եմ, որ առանց պետականության, առանց ազգային կառավարության չենք կարող ստեղծել մեր երազանքների Հայաստանը: Պետականության կառուցումը մեծ ջանքերի, շատ դեպքերում նաեւ արյան գնով է լինում, բայց այն կորցնելը շատ ավելի հեշտ է: Դրա համար պետք է գիտակցել, որ առաջնահերթը հայրենիքն է, գիտակցել, որ հիմա առաջնահերթություն է տղերքի կյանքի գնով պահած հողը»:

Գառնի Պետրոսյանն ասաց, որ ինքը երիտասարդ է եւ սիրում է մյուսների պես լավ տեղեր գնալ, զվարճանալ, բայց գիտակցում է, որ այս պահին առաջնահերթը Հայաստանն է. «Պետք է հասկանանք, որ կորցնում ենք հայրենիքը: Մեր անձնական շահերը, նպատակները, երազանքները պետք է լինեն երկրորդական: Պետք է հասկանանք, որ հիմա բոլորիս միակ նպատակը պետք է լինի հայրենիքի փրկությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930