Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ-ն հրապարակել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

Հունիս 14,2022 18:23
qnnutyun

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տևել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն արդեն հրապարակել է: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:

Դիմորդների ստացած միավորները փակցվելու են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին: Արդյունքների բողոքարկումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 09:00-18:00-ն, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը:

Միասնական հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930