Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ չի եղել, որ սպային բնակարան տրամադրվի՝ մինչեւ թոշակի անցնելը»․ ՔՊ պատգամավոր

Հունիս 14,2022 17:59

«Հայտարարությունս կարեւոր է 18-23 տարեկան ՀՀ քաղաքացիների եւ նրանց ծնողների համար։ Մի քանի օր անց ԱԺ կմտնի համապատասխան նախագիծ օրենքի, որով սահմանվում է․ 2022թ․ հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունն անհատույց տրամադրելու է 3 սենյականոց բնակարան Երեւանում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

«Ըստ այս կարգավորման՝ նրանք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ եւ կավարտեն, ավարտելուց հետո ստանալու են 3 սենյականոց բնակարան։ Ուշադիր լինենք, որ բնակարանը ստանալու են հաստատությունն ավարտելուց հետո, եւ ոչ թե քսան տարի անց, երբ ձեռք է բերվում կենսաթոշակի իրավունք։ Բնակարանը ձեռք բերելուց հետո տրվելու է օգտագործման իրավունք։ Կարող են բնակվել կամ տալ հարազատներին, անգամ վարձով տրամադրել։ Ու կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության։ Կոչ եմ անում ծնողներին եւ նշյալ տարիքի անձանց այս պահից մտածել եւ դիմել ռազմաուսումնական հաստատություններ»,-նշեց Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներում սա շատ մեծ եւ նշանակալի բարեփոխում է սպայական կորիզի ձեւավորման գործում․ «Բարեփոխումները բանակի կայացման համար շարունակվում են, բայց սա ամենակարեւորներից եմ համարում։ Երբեւէ չի եղել նման բան, որ սպային բնակարան տրամադրվի՝ մինչեւ թոշակի անցնելը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930