«Արդեն երկու ամիս Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն բովանդակային օրակարգ եւ նպատակ ունեն միայն խաթարելու պետության ներքին կայունությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նկատեց, որ հավաքների ժամանակ հնչում է «Զարթիր, լաո» ժողովրդական երգը․ «Այն որեւէ աղերս չունի ոչ ցույցերի, ոչ դրանց հետապնդած նպատակների հետ։ «Զարթիր լաո»-ն ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելու։ Իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որն, այնուամենայնիվ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում»։
Պատճառը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, մեկն է․ «Պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը․․․ Խաղաղ ցույցերի փոխարեն Երեւանի փողոցներում ականատես ենք կազմակերպված զանգվածային անկարգությունների, քաղաքի անդորրը խարխլող գործողությունների։ Իրական լաոն միշտ է արթուն, եւ դա տեսանելի էր դեռեւս 2020թ․-ին, երբ պատերազմի ընթացքում հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին պետության միակ արտաքին թշնամու դեմ։ Ընդդիմության՝ լաոյի փնտրտուքները պետության համար ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլեւ շարունակվելու դեպքում մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ