«Համոզված եմ, որ Ադրբեջանի ներկայությունն այդ ոլորտում կարևոր դեր է խաղացել հատկապես 44 օրյա պատերազմի ընթացքում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն՝ անդրադառնալով հարցին, թե արբանյակներ ունենալն ինչ առավելություն է տվել այդ երկրին։
Հ․ Չոբանյանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ավելի քան 70 հազար մասնագետներին և ասաց, թե դա աննախադեպ երևույթ էր մեր երկրի համար։
Նրա ներկայացմամբ ռուսները ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի համաշխարհային սանդղակում միշտ եղել են առաջին եռյակում, բայց երբեք Հայաստան գալու մասին չեն մտածել։ Իսկ Հայաստանը՝ որպես ՏՏ ոլորտի մասնագետներ ունեցող երկիր, այդ սանդղակում երբևէ նկատելի տեղ չի զբաղեցրել, մինչդեռ հիմա կարող է լինել առաջին տասնյակում։ Եվ ԱՏՁՄ գործադիր տնօրենը պարտադիր է համարում, որ Հայաստանը այդ տեղաշարժը սպասարկելու համար պայմաններ ստեղծվի, որպեսզի հետագայում էլ այդ մասնագետները մեր երկիրը դիտարկեն որպես իրենց աշխատելու վայր։
Մինչդեռ այսօր դոլարի արժեզրկումը կարող է պատճառ դառնալ, որ նրանք Հայաստանից մեկնեն մեկ այլ երկիր։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: