Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն վերանայել է ՀՆԱ աճի կանխատեսումը․ 1.6% աճը բարձրացվել է 4.9%-ի

Հունիս 14,2022 17:39

Կենտրոնական բանկը վերանայել է ավելի վաղ արած իր կանխատեսումներն այս տարվա համար։ Այսօր հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ նախկինում կանխատեսած ՀՆԱ-ի 1.6% աճը վերանայվել է 4.9%-ի։ Սրան, ըստ Գալստյանի, նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարության եւ ծառայությունների ոլորտի ցուցանիշները՝ հիմնականում պայմանավորված ՀՀ միջազգային այցելուների հետ, ինչպես նաեւ կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսությամբ, որը կանխատեսվածից շատ ավելի լավ դրսեւորումներ է ցույց տալիս։

ԿԲ-ն, ավելի վաղ այս տարվա համար կանխատեսել էր ծառայությունների ոլորտի 3.2% աճ, այն վերանայվել է եւ բարձրացվել 7.5%-ի, իսկ շինարարության ոլորտի աճը 7% -ից բարձրացվել է 8.9%-ի, արդյունաբերության ոլորտի բացասական կանխատեսումը՝ 4.7% անկման կանխատեսումը վերանայվել է -1% անկման։

Ըստ ԿԲ-ի, գյուղատնտեսության 3.8 տոկոս աճն՝ ըստ նախկինում արած կանխատեսումների, վերանայվել է եւ ցուցանիշը նվազեցվել 2.7%-ի։

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Մայիսին 12 ամսյա գնաճն ավելացել է, կազմելով 9%։

Ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ ԿԲ-ի, շարունակում է բացասական անդրադառնալ Հայաստանի գործընկեր երկրների տնտեսական եւ ֆինանսական շուկայի վրա։ Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է։ Այս տարվա երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը, եւ ինչպես ներկայացրել է Մարտին Գալստյանը, միջազգային այցելուների զգալի ներհոսքը եւ ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի եւ ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը եւ գնաճային սպասումների աճին:

Ծառայությունների արտահանման էական աճը եւ ֆինանսական ներհոսքը նպաստում է նաեւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը: Սա, ըստ ԿԲ գնահատման, առաջիկայում դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ։
Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930