Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Բախշիյանի գործը նրան փոխարինած դատավորի վարույթում է

Հունիս 14,2022 17:06

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ լիազորությունները դադարեցրած դատավոր Բորիս Բախշիյանի (լուսանկարում) քրեական գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս հենց այն դատավորն է, որը նշանակվել է Բախշիյանի փոխարեն։

Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ակնհայտ ապօրինի ձերբակալելը)։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` Բախշիյանն իր վարույթում քննված քրեական գործով իրականացնելով արդարադատություն եւ որպես դատավոր այլ լիազորություններ, ակնհայտ ապօրինի կալանավորել է նույն գործով ամբաստանյալ Նվեր Համբարձումյանին։

2021թ.-ի փետրվարի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանն որոշում էր կայացրել կալանավորել Բորիս Բախշիյանին, որն ազատազրկված մնաց մոտ 3 ամիս։

Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց այժմ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Ազատվելուց հետո վերջինս հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը ուղղակի միջամտություն էր դատավորի իր գործունեությանը։

Գործը Լուսինե Սեփխանյանին մակագրվել է հունիսի 13-ին եւ դեռեւս դատական նիստի օր նշանակված չի։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930