Հայկական բանկերը քաղաքացիներին փոխանցված դոլարային տրանսֆերտները դժկամությամբ են տալիս հենց դոլարով, ընդ որում՝ որոշակի միջնորդավճար են պահում։ Ինչո՞վ է պայմանավորված այս խնդիրը։ Այս խնդրին այսօր կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նա պատասխանելով լրագրողի հարցին, ասաց՝ ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է կանխիկ եւ անկանխիկ արտարժույթի շուկա․ «Անկանխիկ արտարժույթի շուկայում այս պահին որեւէ խնդիր չկա։ Եթե ունեք տրանսֆեր, որը ստացել եք անկանխիկ եղանակով եւ մուտք է եղել հայկական բանկ՝ դոլարով, իրենք այստեղ այդ նույն գումարը մեծ սիրով կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվին։ Խնդիր չկա։ Բայց խնդիր է առաջանում այն պահին, երբ այնտեղ փոխանցված անկանխիկը մնում է այնտեղ որպես անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդը ուզում է վերցնել որպես կանխիկ դոլար»։
Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ աշխարհի շատ երկրներում միջազգային փոխանցումների պարագայում հաճախորդն այդ փոխանցումը ստանում է ազգային արժույթով․ «Մենք կանխիկ դոլարի հետ որեւէ խնդիր չենք ունեցել։ Բայց ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերն ու այլ բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են դոլար տալիս, որովհետեւ այդ դոլարների վերաբերյալ որոշակի տեսակետ կա, որ կարող է փոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը կամ ՌԴ քաղաքացիներին։ Ուստի, մեր կանխիկ հասանելիություն դոլարի նկատմամբ որոշակի նվազել է։ Սրանով էլ պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ