Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտել են հինգ ըմբիշներ, որոնցից առայժմ միայն 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանն է մնացել պայքարի մեջ: Նա պարտության է մատնել սլովակ ու մոլդովացի մրցակիցներին եւ մտել է կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է Ուկրաինան ներկայացնող Եվգեն Պոկովբայի հետ:
Սամվելի թիմակիցներից ոմանք կարող են սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն ստանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ