Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանն այսօր երեկոյան չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտելու է Ադրբեջանը ներկայացնող Ֆարաիմ Մուստաֆաեւի հետ:
Հայաստանը այսօր նաեւ բրոնզե մեդալի ակնկալիք ունի: 65 կգ քաշային կարգում Վահե Հովհաննիսյանի մրցակիցը լինելու է շվեդ Ալեքսանդեր Սակասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ