Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմին

Հունիս 14,2022 14:36

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։

Կառույցը, որը ժողովրդագրության մեթոդների առաջախաղացման և մարդկային կապիտալի ու բնակչության դինամիկայի վերլուծության համաշխարհային առաջատարներից է, գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում` ժողովրդագրության բարելավման, մարդկային կապիտալի զարգացման արդյունքների վերլուծության ոլորտներում:

Հաշվի առնելով այն, որ նախարարությունն այս պահին գտնվում է ռազմավարությունների մշակման գործնական փուլում, և աշխատանքներ են տարվում մասնավորապես՝ ժողովրդագրության ռազմավարության մշակման և իրավիճակի բարելավման ուղղությամբ, կողմերը քննարկել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

Զրույցի առանցքային հարցերից են եղել ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։ Նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ծրագրերը, ներկայումս մշակվող ռազմավարության աշխատանքները, ունեցած պատկերն ու ակնկալվող արդյունքները։

Վոլֆգանգ Լուցն անդրադարձել է Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքներին՝ տարածաշրջանում և մասնավորապես՝ ՀՀ-ում։ Հատուկ ընդգծվել է, որ ժողովրդագրության լուծումների հիմքում ընկած է բազմաչափ մոտեցումը` հաշվի առնելով անձի առողջական վիճակը, աշխատունակությունը, կրթական մակարդակը և այլ կատեգորիաներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել համագործակցության հուշագիր, որի շրջանակում Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմին՝ աշխատանքների իրականացման հարցում։

Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը ձևավորվել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի, Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի և Վիեննայի համալսարանի համագործակցությամբ։

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930