Հունիսի 14-ին դիմորդները 35 կենտրոններում միասնական քննություն հանձնեցին Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից: Սա արդեն երրորդ քննությունն է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը՝ այս տարի Հայոց լեզու եւ գրականություն առարկայի համար հայտագրվել էր 5253 դիմորդ՝ նախորդ տարվա 3730-ի փոխարեն: Նրանցից 1290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց Ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:
ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննությունը տեւել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ կայքում տեղադրվում են նույն օրը ժամը 16-ին, իսկ գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:
Դիմորդների ստացած միավորները կկախվեն քննական կենտրոններում եւ կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեներին, իսկ գանգատարկման օրը դրա հաջորդ օրն է ՝ առավոտյան 9-ից մինչեւ 18:00` այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը: Այլ մանրամասներ Խաչանուշ Գրիգորյանը խոստացավ ավելի ուշ հայտնել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ