Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լավ, հետոն ո՞րն է, է՞լ ինչն են փակելու, ինչքա՞ն են մնալու, ինչի՞ն հասան դրանով». Արմեն Խաչատրյանի հարցադրումները ընդդիմությանը

Հունիս 14,2022 13:10

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները ոչ միայն իրավաչափ են եղել, այլ նաեւ՝ ավելորդ հանդուրժողականություն են դրսեւորել որոշակի տեղերում․ «Զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոցներ կիրառել, իսկ դա ամենաթեթեւ հատուկ միջոցներից էր, որը կարող էր ոստիկանությունն այդ պահին կիրառել: Ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար այդ մեկ էպիզոդը եկեք չնայենք, մեկ ամիս, մեկուկես ամիս հետ գնանք: Արդեն ամիս ու կես է, ոստիկանությունը ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում եւ որեւէ անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, անգամ չեն կիրառվել հատուկ պաշտպանական միջոցներ՝ սաղավարտ, ռետինե մահակ եւ այլն»:

Ըստ Արմեն Խաչատրյանի, եթե այդքանից հետո զանգվածային անկարգություններ են լինում, դա նշանակում է, որ ոստիկանների գործողությունները չեն նախականխել, բանը հասել է զանգվածային անկարգության, հետեւաբար արդեն պետք էր կոշտացնել գործողությունները, ինչը եւ արել է:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու թեմային՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ իրենք տարբեր ձեւաչափերով քննարկում են այդ հարցը: Երբ հիշեցրին, որ Փաշինյանն էլ հեղափոխության օրերին չէր գալիս ԱԺ նիստերին՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ընդդիմությունը կարող է ցույցեր անել, բայց դրանք չպետք է վերածվեն զանգվածային անկարգությունների. «Մենք հիմա քաղաքացիների կողմից ուժեղ ճնշման տակ ենք, որ երթեւեկությունը պետք է կարգավորել ու այդ անհարմարությունները չպետք է կրեն քաղաքացիները: Զանգերով, ամեն հանդիպմանը քաղաքացիների հետ առաջին հարցը դա է՝ երթեւեկությունը կարգավորեք»:

Հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի ու վրանները հանեք՝ նա չբացառեց. «Ինչո՞ւ չեն գնում օպերայի հրապարակ: Եթե նպատակը երթեւեկությունը խեղաթյուրելն է ու քաղաքացիներին առավել մեծ անհարմարություն ստեղծելը, դե արդեն պետք է հեռացվեն»:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ որեւէ քաղաքական ճգնաժամ չկա, ԱԺ-ն բնականոն հունով աշխատում է ու մի քանի հարցադրում հնչեցրեց. «Որպես ՀՀ քաղաքացի, հարց է լինում՝ լավ, հետոն ո՞րն է, է՞լ ինչն են փակելու, ինչքա՞ն են մնալու, ինչի՞ն հասան դրանով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930