Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը

Հունիս 14,2022 12:59

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության   ապահովման ոլորտում որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու եւ խախտում չկատարելու տրամաբանությանը. ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը: Ըստ հեղինակների՝ անհամաչափ  է օրենսգրքում ամրագրված այն դրույթը, որը տուգանքներ է սահմանում առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա վարելու համար: Մասնավորապես, 129.2 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ ԱՊՊԱ չունեցող  անձը յուրաքանչյուր 10 օրվա համար  պետք է տուգանվի 5.000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան տարին 100 հազար դրամը: Սա նշանակում է, որ  ԱՊՊԱ չունեցող անձը տարվա մեջ 20 անգամ կարող է տուգանվել: Անհամաչափ համարելով այս կարգավորումը՝  հեղինակներն առաջարկում են կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱՊՊԱ չունեցող անձանց  տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը:

Այդ նպատակով  հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ամրագրել, որ այդպիսի  վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի  կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում, եթե վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին  ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Սա նշանակում է, որ տվյալ անձը կտուգանվի ընդամենը 25 հազար դրամի չափով, եթե 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիր:

Հարակից զեկույցում Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ դրական է նաեւ Ոստիկանության տեսակետը: Զեկուցողը կարեւորել է նախագծի ընդունումը:

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930