«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցն այսօր քվեարկության դրվեց խորհրդարանի նիստում, որն ընթանում է միայն իշխանական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը։ Արդյունքում լուսատախտակին միայն զրոներ էին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ