Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում․ նախագիծ․ «Փաստ»

Հունիս 14,2022 09:00

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում, որի 21-րդ հոդվածն արգելում է հուշարձանների քանդումը:

Նշվում է, որ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել, ինչը կատարվում է Կառավարության թույլտվությամբ: Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Գործող իրավակարգավորումների շրջանակում հուշարձանի տեղափոխումը կարող է իրականացվել միայն նյութական պահպանության հետ կապված խնդրի դեպքում, ինչը հնարավորություն չի ընձեռում հուշարձանի տեղափոխման գործընթացն իրականացնել այլ հիմքերով, այն է՝ դիտելիության ապահովման, պատշաճ խնամքի կազմակերպման և այլն: Մինչդեռ, հուշարձանի տեղափոխման անհրաժեշտություն և պահանջ կարող է առաջանալ նաև այլ հիմքերով:

Օրինակ՝ Կառավարության 2004 թ.-ի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված տեղական նշանակության «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը ցանկապատված տարածքում է (Վաղարշյան 12 շենքին հարող տարածք)՝ շրջափակված տարատեսակ շինություններով, ինչը խաթարում է հուշարձանի տեսողական ընկալումը: Հաշվի առնելով այս հարցերը` առաջարկվում է որպես հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպք, ի թիվս նյութական պահպանության պահանջի, ամրագրել նաև հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման ապահովման անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի կազմակերպումը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930