Այսօր դատարանը մերժեց Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Հունիսի 10-ին տեղի ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով առաջին դատական նիստը: Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի փոփոխվի Ասլանյանի խափանման միջոցը:
Դատավոր Մարտին Արզումանյանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է եւ Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Հունիսի 11-ին հրավիրված դատական նիստի ժամանակ ինչպես փաստաբաններն այնպես էլ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էին, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ կալանքի տակ պահելն անհիմն է, քանի որ նախաքննության ընթացքում որեւէ վկա Ասլանյանի դեմ ցուցմունք չի տվել. «Վկաների մեջ չկա գեթ մեկ ցուցմունք, որը կարար ինձ հակադրվեր ու ես կարող էի խոչընդոտել: Մանավանդ, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը ես եղել եմ համայնքի ղեկավար եւ այդ ժամանակ կարող էի եւ՛ խոչընդոտել, եւ՛ քրեական գործին վերաբերվող որեւէ նյութ չտալ»,- ասել էր Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ է արդեն կես տարի, կալանավորվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ