Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Արտաշատի ԲԿ՝ տեսակցելու օրերս լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին՝ Մոնթեին և Նժդեհին։
Փոխմարզպետը շնորհակալություն է հայտնել 39–ամյա Մարիամին հայրենիքին զավակներ պարգևելու համար՝ նրանց մաղթելով քաջառողջություն։
Փոքրիկները ծնվել են 7 քույրերից և 2 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և ապրում են Արարատի մարզում։
«Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից հետո կարողացել եք մեր հայրենիքի ևս երկու զինվոր պարգևել։ Այո, մենք պետք է հաղթենք նաև շատ զավակներ ունենալով, նրանց հայրենասեր մեծացնելով։ Աստված պահապան ձեզ»,– ասել է Վլադիմիր Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ՝ փոքրիկներն ու մայրը իրենց լավ են զգում, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Արարատի մարզպետարան