Լրահոս
Օրվա լրահոսը

Կհրաժարվի՞ ընդդիմությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Գագիկ Մինասյանի պատասխանն Արարատ Միրզոյանին

Հունիս 13,2022 17:36

«Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, հենց այդ չարաբաստիկ հայտարարության ոգո՞վ է տեղի ունեցել: Ոչ: Եվ եթե այսօր մեզ հաջողվի՝ այն ամենն, ինչ իրենք արել են նոյեմբերի 9-ից հետո, բերել նոյեմբերի 9-ի կարգավիճակի, դա շատ մարդկանց համար կլինի ապրելու մղում, հույսի մղում, տնտեսական, կոմունիկացիոն հզորությունների հնարավորություն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով իշխանական ճամբարից հնչող այն հարցադրումներին, թե ընդդիմությունը չի հայտարարում՝ արդյոք իշխանության հավակնելով ինքը հրաժարվելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:

Հիշեցնենք, օրերս նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր նման հարցադրում հնչեցրել:

Նման հարցադրումներով, ըստ ընդդիմադիր գործչի, գործող իշխանության ներկայացուցիչները նաեւ արձանագրում են, որ այս ամբողջ ավերածությունների, զոհերի, մարդկային ճակատագրերի խեղումների, մեր պետականության սուբյեկտայնության վերացման մեղավորը հենց իրենք են՝ հիշեցնելով, որ այդ հայտարարության մեջ հստակ գրված էր, որ ոչ մի գերի եւ այլ պահվող անձինք չպետք է լինեն, բայց մեր տղաները 1,5 տարի է՝ դեռ ադրբեջանական բանտերում են:

Գագիկ Մինասյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության համաձայն անգամ՝ ազատագրված որոշ տարածքներ պետք է հայկական կողմին մնային, բայց ոչ միայն դրանք անցան Ադրբեջանին, այլ նաեւ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը, ադրբեջանցիները 41 կիլոմետր մտել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ այլն:

Ընդդիմադիր գործիչը հնարավոր է համարում նաեւ Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս, միայն մեկ պարագայում, եթե այս իշխանությունը հեռանա, հաշտության եւ համերաշխության մթնոլորտ երկրում ստեղծվի, բանակի մեջքը շտկվի, այլապես երաշխավորված չենք, որ 41 կիլոմետրի փոխարեն՝ ադրբեջանցիներն էլ ավելի կխորանան ՀՀ ինքնիշխան տարածքում, նոր բարձունքներ եւ միջանցքներ չեն տրվի նրանց:

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, գործող իշխանությունն անգամ չկարողացավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների վեհաժողովում մի հայանպաստ հայտարարություն ստանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930