Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.00C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.80C (1976թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.20C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ