ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին հրապարակված աղմկոտ տեղեկությունների մասին, թե ինքը ծեծել է իր արդեն նախկին կնոջը, նրանից գումար վերցրել ու չի վերադարձրել։
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է։ Ես դիմել եմ»,-ասաց Բաքոյանը։
-Դուք ամաչո՞ւմ եք։
Կարդացեք նաև
-Այո։
-Դուք խփե՞լ եք իրեն։
-Ոչ։
-Բա կապտուկնե՞րը։
-Որեւէ կերպ չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել։
-Նա տվե՞լ է ձեզ 15 000 դոլար, չե՞ք վերադարձրել։
-Հայերենով ասացի՝ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Զանգել եմ դատախազություն, տեղյակ պահել, որ ուսումնասիրեն։
-Ինչո՞ւ են ձեզ ընտրել որպես թիրախ։
-Ինձ նոր չեն ընտրել որպես թիրախ, եթե նկատել եք․․․
Պատգամավորը շտապում էր հեռանալ՝ այլ հարցերը թողնելով անպատասխան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ