Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Ունանյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հունիս 13,2022 15:40

Հունիսի 10-12-ը, Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացավ օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի Եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 34 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Հայ մարզիկը մրցելով  նախ անգլիացի, հետո՝ իսպանացի, սլովենացի և ռումինացի մարզիկների հետ, 4 մարտերում հաղթանակներ գրանցելով, դարձել է Եվրոպայի չեմպիոն։

«Մեկնելուց առաջ խոստացել էի, որ գնում  եմ ոսկե մեդալի հետևից, ինչպես միշտ, խոստումս կատարեցի»,- ասաց Կամո Ունանյանը, ով 5-րդ անգամ է նվաճում սպորտային կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, այս առաջնությունից հետո Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի․ «Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- ասել էր Ունանյանը։

Հիշեցնենք, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել և վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։

Հայաստանի կարատեի միության լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930