Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
«Ծանր ու ցավալի կորուստ. հայ դերասանական արվեստից մի յուրահատկություն պակասեց, մի հագեցած ժամանակահատված, մի սպասված արվեստագետ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանը…
Ռաֆայել Քոթանջյանի մասին կարելի է խոսել առնվազն այնքան, որքան նրա խաղացած դերերն են թատրոնում ու կինոյում, նրան կարելի է ներկայացնել առնվազն այնպիսի գեղագիտական բնորոշումներով, որոնք վերաբերում են նրա՝ ինքնատիպ վարպետությամբ կերտած հերոսներին, նրան կարելի է շնորհել առնվազն այն գնահատականները, որոնք նա իր ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում ազնվորեն վաստակել է հանդիսատեսից…
Ցավոք, այսօր ստիպված ենք դա անել արդեն անցյալ ժամանակով, սակայն բեմի մեծ վարպետը հավերժորեն մնալու է մեր հիշողության օրագրում…
Կարդացեք նաև
Ցավակցում եմ սիրված դերասանի հարազատներին,մերձավորներին և նրա արվեստը գնահատողներին»։
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ