Ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ:
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը: