Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է Հարութ Հովսեփյանի (ՀովՀարի) անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Երազ» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էին 22 աշխատանքներ, որոնք նկարիչը նվիրել էր կատարյալ սիրուն։
Ցուցահանդեսի բացման եւ խորագրի միջեւ տարվել էին զուգահեռներ։
Սրահում ստեղծել էին ննջասենյակ, որտեղ նկարիչը ամբողջ ընթացքում քնած էր և մարդիկ, որոնք սրահում էին`իբրև նրա երազի մեջ էին։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում նկարիչը նշեց, որ սա նրա երկրորդ անհատական ցուցահանդեսն է։ Առաջին ցուցահանդեսը եղել է ավելի փոքր` իր արվեստանոցում։ «Երազ» շարքի վրա նա աշխատել է ավելի քան երկու տարի, ստեղծագործական դադարներ չի ունեցել։ Ասում է` քանի կա, ապրում և շնչում է, ամեն վայրկյան ստեղծագործում է։
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ