Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն դեսանտ-պատվիրակություն էր գործուղել Եվրախորհրդարան, սակայն՝ ապարդյուն. Դավիթ Շահնազարյանի բացահայտումները

Հունիս 13,2022 15:55

Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ եւ որ Ադրբեջանն է սանձազերծել 2020թ. 44-օրյա պատերազմը:

Թե ինչպես է միջազգային հեղինակավոր այս կառույցում հաջողվել հերթական անգամ բավական նշանակալի հաջողություններ գրանցել, մանրամասները պարզելու համար դիմեցինք Դավիթ Շահնազարյանին: Ինչպե՞ս է պաշտոնական Բաքուն փորձել հակազդել Հայաստանի համար նպաստավոր ձեւակերպումներին:

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը այս անգամ էլ մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի խափանեն հայկական կողմերի համար բարենպաստ ձեւակերպումները: Հայտնի է, որ Եվրախորհրդարանի այս նստաշրջանի նիստերն ընթանում էին Ստրասբուրգում, եւ Դավիթ Շահնազարյանի փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն Ստրասբուրգ էր գործուղել  ադրբեջանական մեծաթիվ դեսանտ-պատվիրակություն, ինչպես նաեւ, Բրյուսելից Ստրասբուրգ էր ժամանել ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վագիֆ Սադիկովը:

Ադրբեջանական կողմի ջանքերը տապալվել են թե՛ հունիսի 8-ին ընդունված բանաձեւի, թե՛ մեկ այլ բանաձեւում՝ Բաքվի առաջարկած մի կետի մասով:

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի ներկայացրած մանրամասներին ծանոթացեք հունիսի 14-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930