Վլադիկավկազում դանակի հարված ստացած հայ տաքսու վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են նրան վիրավորած 35-ամյա Մուրադ Օսմանովին:
Նշվում է, որ 79-ամյա Սերգեյ Գրիգորյանը տաքսիով տեղափոխելիս է եղել 35-ամյա Մուրադ Օսմանովին: Երթի ընթացքում նրանց միջև վեճ է սկսվել, որի հետևանքով Օսմանովը դանակով հարվածել է Գրիգորյանի որովայնին: Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորը ձերբակալվել է և տեղափոխվել նույն բժշկական կենտրոն, քանի որ նրա ձեռքը վնասված է եղել:
Հիվանդանոցում հավաքված տարեց Գրիգորյանի հարազատները հարձակվել են Օսմանովի վրա: Նախ Գրիգորյանի թոռը միջանցքում հարձակվել է Օսմանովի վրա և ոստիկանների աչքի առաջ դանակով հարվածներ հասցրել նրա ոտքին և մեջքին: Բժիշկներն Օսմանովին վիրակապել են, և մինչ նա սպասում էր հիվանդասենյակում, Գրիգորյանի որդին է վրա հասել և հարվածել նրա կրծքին և որովայնին: Այնուհետև մեկ այլ բարեկամ մի քանի անգամ կրակել է նրա վրա ատրճանակից: Ոստիկանության աշխատակիցը վնասազերծել է ատրճանակով տղամարդուն:
Օսմանովին փրկել չի հաջողվել, ստացած վնասվածքներից նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ