Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրվա հրամայականն է` և առաջին հերթին և շտապ կարգով Հայաստանում քաղաքացիության և հողի սեփականության մասին ազգային օրենքի ընդունումը»

Հունիս 13,2022 12:12

«Ամեն անգամ, երբ թաղման թափոր եմ տեսնում՝ առաջին միտքը, որ ունենում եմ, հարցն է՝ հանգուցյալը մայր ունի՞…»

 Թումանյանական խղճի խորությամբ այս խոսքերն ասելիս, վաթսունն անց իմ դասախոսի՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Մազմանյանի զարմանալի խոշոր ու խորաթափանց աչքերը լցվեցին:

…Տարիներ են անցել:

Սումգայիթի հայկական ջարդերից, մինչև Արցախյան 44-օրյա կոտորածը՝ երկու դարի խաչմերուկի իմ սերունդը, ավաղ, դարձավ Հայաստանով ու Արցախով մեկ որդեկորույս մայրերի ողբակիր ուղեկիցը, նրանց ցմահ ծխացող վիշտը կիսողն ու կրողը:  44-օրյա դավադիր կոտորածի երկու տարին դեռ չլրացած, տակավին ուշքի չգալով, շուրջ հինգ հազար լուսեղեն երիտասարդների ծնողները պետք է պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարից լսեին իրենց սրբացած զավակների կրկնակի սպանության բոթը. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»:

Ցանկացած տրամաբանությունից ու մեկնաբանությունից դուրս այս զառանցական ինքնախոստովանությունը եկավ լրացնելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա կողմից Հայաստանի թիկունքին խրված ստորագրությանը, ապա` «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք  էր Շուշին…»:  (Հայերենի իմ իմացած բոլոր բառերն այստեղ սպառվում են):

«Ոճիր և պատժ»-ում  Դոստոևսկու հերոսը՝ աղքատ ուսանող Ռասկոլնիկովը, իր բնակարանի և ուսանողական ծախսերը հոգալ չկարողանալով՝ սպանում է վաշխառու պառավին և նրա կեղտոտ փողերն ու զարդերը գողանալուց հետո ընկնում է հոգեկան այնպիսի ծանր, տևական ցնցումների ու ընկճախտի մեջ, որ, ի վերջո, ինքնակամ հանձնվում է իրավապահ մարմիններին՝ պատժը կրելու և ապաշխարհելու միջոցով ազատվելու իր ներսի մարդասպանից:

…Իսկ 21-րդ դարասկզբի մի ողջ դալար, սերմացու սերունդ 44-օրվա ընթացքում դարձավ հիշողություն, դարձավ Հայաստանի վրա տարածվող Եռաբլուրի մշտահունչ, մշտամորմոք ողբանվագ…   Եվ ոչ մի մեղավոր  ինքնասպան չեղավ, ոչ ոք չպատժվեց, ոչ մի պատասխանատու պաշտոնյա չգոռաց. «Դատապարտեք ինձ, մարդիկ, ես ոճիր եմ գործել»:

Այնինչ, 44 օր շարունակ աշխարհի բաց աչքի առաջ պատերազմի հանցագործ հրձիգ իլհամ ալիևի ձեռամբ ու Թուրքիայի ղեկավարությամբ մեր գլխին թափվող «զարգացած մարդասե՜ր, ժողովրդավա՜ր», մեր «բարեկամ» ու «դաշնակից» երկրների վերջին սերնդի զինատեսակների, ֆոսֆորային ու կասետային ռումբերի տարափի տակ մոխրացավ ոչ միայն միայնակ մնացած փոքրիկ Արցախը, այլ նաև վերջին երեսուն տարիների մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները: Սպանվեց ոչ միայն 21-րդ դարի առաջին հերոսական սերունդը, այլ նաև 20-րդ դարավերջի՝ Արցախի առաջին պատերազմի Հաղթանակած Սերունդը… Սպանվեց կրկնակի, որովհետև սպանվեց նրանց Հաղթանակը, պետությանը Հաղթանակ պարգևած ուժը, արժանապատվությունը, Հայրենիքի անպարտելիության գիտակցությունն ու հավատը խաղաղ, ապահով, բարեկեցիկ ապագայի հանդեպ:

Հայաստանի Անկախությունը, որը մենք ՆՎԱՃԵՑԻՆՔ ծանրագույն պայքարի և արյան գնով՝ դարձավ մեր պատմության աստեղնային ժամը.

– Դարերի երազ հաղթանակով Ազատագրեցինք մեր պատմական Արցախը:

– Հայաստանը անմնացորդ մաքրեցինք մեկին տաս հարաբերությամբ բազմացող թուրք-թաթարներից՝ փրկելով երկիրը մոտալուտ ուծացման վտանգից:

Այսօր, երեսուն տարի անց կորցրել ենք Արցախի մեծ մասը և կանգնել ենք Հայաստանի տարածքային անկախության, պետականության կորստի և ուծացման նույն վտանգի առաջ։

Մինչդեռ «իշխանություն, ընդդիմություն» եռանկյունին, իրենց քաղաքական առաջնորդներով ռուսական հայտնի «Մատրյոշկայի» դասավորությամբ տեղավորված իրար մեջ, արդեն չորրորդ տարին է ծամում են մի դավ, մի գաղտնիք, որ միայն իրենք գիտեն: Ինչու՞ «Մարտի 1-ով» իշխանությունը բռնազավթողները նույն իշխանությունը հանգիստ, գրկաբաց նվիրեցին Փաշինյանին, ինչու՞ հանձնեցին Արցախը, ինչու՞ 2021-ին գնացին ընտրության կրկին վավերացնելով  «ներկաներին», ինչու՞ են ամեն անգամ, Հայաստանի ճակատագրական պահերին, վահանի դեր կատարում միմյանց համար՝  ավարտին հասցնելու ի՞նչը՝ Հայաստանի լինել- չլինելը՞: Ո՞վ է իրավունք տվել մահկանացուի գիտակցությունից զուրկ այդ երեք մահկանացուներին միանձնյա վճռել մի ողջ ժողովրդի ու երկրի ճակատագիր:

Իսկ աշխարհասփյուռ հայերը գլուխները բռնած մտածում են, թե ինչպես սրանց ճանկերից ողջ ու առանց նոր ցնցումների դուրս բերեն վերակենդանացման բաժանմունքում հայտնված բազում տեղերից վիրավոր ու արնաքամ, որդեկորույս Հայաստանը:

Վերջին շրջանում  հասարակությանն արհեստականորեն երկու հակադիր բևեռների բաժանած քաղաքական նույնանպատակ ուժերը վստահություն, հեղինակություն ձեռք բերելու համար, յուրաքանչյուրն իր ձևով, փորձում են իրենց՝ մինչև ընդերքը ապականված քաղաքական դաշտի մեջ ներքաշել 44-օրյա պատերազմում զոհված մեր լուսեղեն զավակների ծնողներին, հարազատներին, հաշմանդամ դարձած երիտասարդներին:

Թեև «երկու կողմն» էլ գիտակցաբար հաշվի չեն առնում, որ իրենց նման անբարո վարքով ստանում են լրիվ հակառակ ազդեցություն՝ խորացնելով իրենց հանդեպ, առանց այդ էլ, հասարակության լայն շերտերի արհամարհանքն ու ատելությունը:

Իսկ գուցե դա անում են միտումնավո՞ր՝ երկուստեք վախենալով ծնողների համախմբումի՞ց, որն արդեն սկսվել է…

Արցախյան առաջին պատերազմից մինչև «44-օրյա» կործանումը մենք կորցրեցինք մեր ազգի սերմացու տեսակը: Նրանք ընկան ՝ շարունակելով կյանքը նախևառաջ իրենց արյան կրողների՝ իրենց զավակների ու ծնողների մեջ: Խոր ցավ է տեսնել, թե ինչպես ծխացող վիշտը հոգիներում՝ անարդարների դռանը կանգնած նրանք արդարադատություն են պահանջում, համոզված, որ կարժանանան միայն տարիների ապարդյուն կորստի ու հոգեմաշ տանջանքների:

Այնինչ նպատակին հասնելու միայն մի ճանապարհ կա՝ արդարադատության հայցվորից դառնալ արդարադատություն թելադրող: Իսկ դրա միակ հնարավորությունը Հայաստանում օրենքի իշխանություն ունենալն է:

Այդ առումով օրվա հրամայականը՝ Հանուն Հայաստանի փրկության արագորեն համախմբվելն է՝ նոր, հոգևոր կուռ ու միասնական ուժի ստեղծումը: Այդ անդավաճան ուժը Արցախյան առաջին հերոսամարտից մինչև 44-օրյա պատերազմում կռված նվիրյալների, նրանց ժառանգների, ծնողների, ազգականների համախմբումի մեջ:

Ուստի ինձ թույլ եմ տալիս գրավոր խնդրանքով դիմել նրանց.

-Դուք հայ ժողովրդի ամենաբարձր ու ամենաարդար հավաքական ուժն եք:  Ձեր մեջ կան գիտության, կրթության, մշակույթի, իրավագիտության և այլ բնագավառների լավագույն մասնագետներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: Ստեղծեք ձեր կորիզը՝ ներառելով տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ու միությունների չարատավորված մարդկանց, և հայ ժողովուրդը, համայն հայությունը կրկին ոտքի կկանգնի՝ վստահելով ձեզ, որ դուք պաշտպանելու և կառուցելու եք այն Հայաստանը, հանուն որի երկրով մեկ տարածված մեծ ու փոքր Եռաբլուրներում անմահացան ձեզանից սերված մեր հայրենիքի ընտրյալ զավակները:

Պետք է շտապել: Չավուշօղլու վանդալ ձեռքը չպետք հասնի մեր պանթեոններին: Մենք ժամանակ չունենք: Մեկ մետր անգամ զիջելու, նահանջելու տեղ չունենք:  Մեծ Հայքից մնացած փոքրիկ այս լեռնաբեկորը մեր վերջին Հայաստանն է:

Հրատապ
Առաջաբանի և վերջաբանի փոխարեն

Օրվա հրամայականն է` և առաջին հերթին և շտապ կարգով Հայաստանում քաղաքացիության և հողի սեփականության մասին ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ընդունումը, որի լավագույն օրինակը ունեն տարալուծման վտանգից խուսափող փոքր պետությունները։

․․․Հակառակ դեպքում այսօր իսկ երկրով մեկ լցվող ու լցոնվող այլազգիները պակաս վտանգ չեն ներկայացնում մեր էթնոսին և ազգային անվտանգությանը, որքան թուրքերը՝ Հայաստանի դեմ ունեցած իրենց ծրագրերով։

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930