Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող գրոսմայստեր Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարում պայքարը գնալով անզիջում է դառնում:
Խաղացված վեց տուրից հետո միանգամից հինգ շախմատիստներ, որոնք բոլորն էլ ներկայացնում են Հայաստանը, վաստակել են 5,0-ական միավոր: Նրանք են` գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը եւ Լեւոն Բաբուջյանը:
Ութ շախմատիստներ էլ առաջատար հնգյակին զիջում են ընդամենը կես միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ