Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամսոն Առաքելյանին և հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսների հիշատակին։
Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Հունիսի 10-ին և 11-ին կայացած հուշամրցաշարին մասնակցել են Այգեձորի, Բերդի, Նորաշենի, Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի, Վերին Կարմիրաղբյուրի, Տավուշի, Պառավաքարի և N զորամասի թիմերը։
Կարդացեք նաև
Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել են Նորաշենի, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Վերին Կարմիրաղբյուրի և Ներքին Կարմիրաղբյուրի թիմերը: Գավաթը հաղթող թիմին է հանձնել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի