Հունիսի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Խառը մենամարտեր (MMA) մարզաձևի GFC 16 մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել են երեք մարզիկ` Թաթուլ Ավագյանը, Նարեկ Գալստյանը, Սամվել Վարդանյանը:
Պրոֆեսիոնալ մենամարտում սա արցախցի Թաթուլ Ավագյանի 4-րդ հաղթանակն է, Սամվել Վարդանյանի` 7-րդ հաղթանակը, իսկ Նարեկ Գալստյանը նախորդ մրցաշարերում է գրանցել մեկ հաղթանակ:
Արցախի MMA ֆեդերացիայի նախագահ և Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման պրոֆեսիոնալ մենամարտերը շատ բարդ են: Մարզիչի խոսքով` MMA-ն ամենահայտնի մարզաձևն է:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Արցախի համար սա մեծ հաղթանակ է նման մեծ ռինգում, և
մեր հավաքականը շարունակելու է համագործակցել մարզաձևի տարբեր կազմակերպությունների հետ:
Ըստ նրա` այս պահին համագործակցում են Ղազախստանի «NAIZA» կազմակերպության հետ, որի շրջանակներում ցանկալի է մեր հայ մարզիկների մասնակցությունը պրոֆեսիոնալ մենամարտերում: