Հայաստանյան ընդդիմադիր շարժումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որակում է որպես լարվածություն եւ կարծում, որ դրա հետեւում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կասեք այս առիթով։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր նման հարց հղվեց լրագրողներից մեկից։ «Հարց տալուց առաջ թեմային խնդրում եմ ծանոթանալ։ Արդեն ասել եմ, որ այլեւս երբեք Ալիեւին չեմ մեկնաբանելու, ոչ էլ պատասխանելու եմ։ Նա ինձ համար այլեւս գոյություն չունի»,-պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ շարժման մասին ի՞նչ կասեք, գործընթացը կբերի՞ ցանկալի արդյունքի, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ