Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը Հայաստանի պետական ատեստատ չպետք է ստանա առանց հայերենի իմացության․ Արմեն Հովհաննիսյան

Հունիս 12,2022 12:00

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեմագոգիան կանխելու համար ստիպված պիտի պարզաբանվի․

1․Հայաստանում հանրակրթությունը պիտի լինի հայերեն, բացառությամբ ազգային փոքրամասնությունների։ Հայաստանում պիտի փոխվի օտար լեզուների դասավանդման մեթոդոլոգիան, որպեսզի միջին շրջանավարտը առնվազն երկու օտար լեզու բավարար իմանա։ Ես իմ գրպանից ոչ մեկի օտար լեզվով կրթությունը չպիտի ֆինանսավորեմ։ Ոչ մեկը Հայաստանի պետական ատեստատ չպետք է ստանա առանց հայերենի իմացության։ Սա վերաբերվում է բոլոր լեզուներին ու բոլոր ՀՀ քաղաքացիներին։

2․ Օտարալեզու դպրոցը ու լեզվական թեքումով դպրոցը տարբեր բաներ են։ Առաջինում դասավանդումը ոչ հայերեն է, երկրորդում՝ հայերեն, ու հայկական կրթությունից զատ մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզվի ուսուցմանը։ Վերջինը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը, սակայն ապացուցված է, որ ամբողջ համակարգում ուսուցման բարելավումը, թեկուզ ոչ այդքան խորացված, ավելի մեծ հավաքական արդյունք է տալիս։

3․Եթե օտարերկրացիները ուզում են գետոյանալ ու հայկական ատեստատ էլ իրենց պետք չի, թող ՈՉ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ, բացեն դպրոցներ։ Բայց նախապես իմացեք, որ դա խնդիրներ է առաջացնելու մի 5-10 տարուց այդ համայնքների ու տեղացիներիս միջև։

4․ Ռուսական դպրոցներին դեմ լինելը, պարոնայք դեմագոգներ ու պրոպագանդիստներ, ռուսատյացություն չէ։ Մեքենայական համառությամբ ու կենդանական անմիջականությամբ ռուսերենը Հայաստանում որպես պաշտոնական լեզու առաջ բրթելը՝ բացահայտ դասական հայատյացություն է և իմպերիալիզմ։ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ։ Սա նույնիսկ ռուսների համար ակնհայտ է։ Բայց ոչ Ձեզ համար, դեմագոգներ ու գործակալներ։

5․ Փաստարկները, թե իբր, որ դա աներ «մեր սիրելի» Արևմուտքը, բլա-բլա-բլա․․․ աղաղակող անիմաստություն ու կեղծարարություն են։ Պարզ պատճառով․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԱ ՉԻ ԱՆՈՒՄ։ Դա չեն անում նաև իրանցիները, չինացիները, արաբները և նույնիսկ թուրքերը։ Ոչ ոք չի անում։ Մի երկիր կա աշխարհում, որ 30-ամյա արշավ է ծավալել հայերենի ու հայկական կրթության դեմ։ Անողոք, անդուլ ու հետևողական։ Ու ոչ մի դեմագոգիա դա չի կարող ժխտել ու ստվերել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930