Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի հայտարարություն չէր անի․ Տիգրան Աբրահամյանը՝ Մովսես Հակոբյանին

Հունիս 12,2022 11:44

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին, թե քաղաքական զարգացումներ են տեղի ունենում երկրում, կտրուկ պատասխանել է՝ «ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է բանակն ու Արցախը և մեր պետության սահմանները, մնացած սաղ ուզում են իրար ուտեն, ինձ հետաքրքիր չի»։

Մովսես Հակոբյան, ի՞նչ է նշանակում՝ մնացած սաղ ուզում են իրար ուտեն։ Դու հասկանալո՞վ ես խոսում, գիտակցո՞ւմ ես, թե ինչ ես խոսում, թե սկսեմ խոսել բաների մասին, որոնց մասին ժամանակ դեռ չի եղել։

Գոնե բերաններդ փակեք, տեղներդ նստեք, էս ինչ մարդկանց զանգվածային վիրավորելու ձև է։
Դրա տեղը գա այնքան կասեմ, այնքան կհիշեցնեմ, կյանքներդ դեմներդ կգա։

Արցախի, բանակի, սահմանների մասին մտածողը այսպիսի հայտարարություն չէր անի, որովհետև, օրինակ, Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ ազգային հարցերի ու առաջին հերթին Արցախի ինքնորոշման իրավունքի, բանակի վերականգնման, արդիականացման և սահմանների անառիկության համար են պայքարում։

Սա էլ Սուրեն Պապիկյանին գովելու երկրորդ փո՞ւլն է, թե՞ դեռ չես հասկացել, թե ում հետ գործ ունես։
Այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Նիկոլի ԳՇ պետը, վերահսկողականի պետն եղել, Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել ու բանակի շոուների մասը դարձել։
Հուսով եմ, որ այս թեմային այլևս չեմ անդրադառնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930