Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող գրոսմայստեր Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարում, որին բացի Հայաստանից մասնակցում են եւս հինգ երկրներ, խաղացվել է չորս տուր:
Բոլոր պարտիաներում հաղթանակ տարել են միայն Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը, եւ հենց նրանք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Եվս վեց շախմատիստ իր անվան դիմաց գրանցել է 3,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ